Քաղաքականություն
ՀՀԿ-ում դեռ զայրացած են. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
326 դիտում
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ տարի, իշխանափոխության օրերին, երբ ՀՀԿ-ում սկսվել էր առնետավազքը, չորս պատգամավոր հայտնվեց, այսպես ասած, չեզոք գոտում: Խոսքը ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի եւ Սամվել Ֆարմանյանի մասին է: Նրանք չպաշտպանեցին ՀՀԿ-ին, հեղափոխականների կողքին էլ չկանգնեցին: Ի դեպ, Հակոբյանն ու Ֆարմանյանը նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեցին: Որոշ ժամանակ անց նրանք ստեղծեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը:
Նրանց քայլը ՀՀԿ-ն բավական վատ ընդունեց, ոմանք անգամ համարեցին դավաճանություն: Հատկապես Սամվել Ֆարմանյանին հանրապետականները չէին «ներում», քանի որ նրան «կարգել» էին կուսակցության գործադիր մարմնի անդամ, այն դեպքում, երբ բազմաթիվ «հին գվարդիականներ» գործադիրի անդամ չէին: Սա, բնականաբար հարուցել էր նախկին իշխող կուսակցության անդամների զայրույթը:
Սակայն, մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիայի» անդամներն ամենեւին էլ կապը չեն խզել ՀՀԿ-ի հետ: Ավելին, վերջերս Սամվել Ֆարմանյանը խաշի է հրավիրել հանրապետականներին, նրանք էլ չեն մերժել հրավերը, գնացել են ամենաբարձր մակարդակով:
Բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ ՀՀԿ-ականներ, որոնք «դավաճանությունը» չեն մոռացել ու հրաժարվել են խաշի սեղանի շուրջ անգամ նրանց հետ նստելուց: Երեւի ժողովուրդը հենց նման դեպքերի համար է ասում` հետդ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Մատաղին տվյալ դեպքում փոխարինել է խաշը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարները բարկացրին վարչապետին. նամակ է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
948
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
305
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
358
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
302
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
305