Քաղաքականություն
«50 հատ պարազիտներ կան…նրանցից մեկին հանձնարարեք թող զբաղվեն». քաղաքացին` Հ.Մարությանին
Gohar Vardanyan
1 րոպե
566 դիտում
Երևանում իրականացվող շաբաթօրյակի ընթացքում մի քաղաքացի մոտեցավ քաղաքապետ Հայկ Մարությանին և դժգոհություն հայտնեց քաղաքապետարանի գործունեությունից:
«Երկու անգամ քաղաքապետարանում ընդունելություն եք կազմակերպել, ես չեմ կարողացել մասնակցել, քանի որ դիմում եմ քաղաքապետարան ասում են` պիտի գնաք կայքով դիմեք: Ես չեմ հասկանում, էդ մարդը կայք չունի, կամպյուտեր չունի, այնտեղ 50 հատ պարազիտներ կան… Ես չեմ ուզում հիմա այդ հարցերի շուրջ խոսեմ, նրանցից մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով»,- ասաց քաղաքացին և նշեց, որ դիմողը 80 տարեկան կին է և չի հասկանում համակարգչից, ինչպես կարող է կայքով դիմել:
«Ոնց գնա ընկնի կայք 80 տարեկան կինը: Զանգով չեն անում, ասում են` պետք է ընկնեք կայք»,- դժգոհեց քաղաքացին:
Քաղաքապետը նշեց, որ կարող են զանգով դիմել, իսկ քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ նամակ էլ կարող են գրել: «Այ ընկեր ջան, լոլո մի կարդա, նամակ գրում ենք մենք, նամակն էլ թաքցնում են, անհայտացնում են, ոչ մի միջոց ձեռք չեն առնում»,- նշեց նա:
Մարությանն էլ ասաց, որ անպայման նրան կընդունեն և հանձնարարեց Հակոբ Կարապետյանին զբաղվել նրա խդնրով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն».քաղաքապետի արձագանքը չուշացավ
Gohar Vardanyan
1 րոպե
1,331
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
310
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
361
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
305
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
308