Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը վաղը Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս կճանաչի. Իսրայելի ԱԳՆ

Gohar Vardanyan 270 դիտում
Դոնալդ Թրամփը վաղը Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս կճանաչի. Իսրայելի ԱԳՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն Իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը կստորագրի վաղը: ТАСС գործակալությոան հաղորդմամբՙ այդ մասին հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը: «Վաղը նախագահ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ հրամանագիր կստորագրի Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու համար, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250