Քաղաքականություն
ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու. Սերժ Սարգսյանը պլան է մշակել. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
770 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ ներկա գտնվելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այնտեղ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ հրաժարականից հետո հեռացել էր ՀՀ-ից: Սերժ Սարգսյանը երեկ կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս դեռևս երկար ժամանակ որոշել է լռել, քանի որ սպասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հանրային դժգոհությունն ավելանա, որպեսզի իր խոսքն ավելի ազդեցիկ լինի, և հետևողներ ավելի շատ լինեն:
Սակայն այս ընթացքում ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. ըստ մեր տեղեկությունների` նրանք փորձելու են մարզային կառույցները վերակենդանացնել, թեև մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին՝ դա անչափ դժվար է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
322
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
318
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
318