Քաղաքականություն
Միրզոյանը գործուղման էր մեկնել, երբ ԱԺ-ում մաքրուհիների խղճուկ աշխատավարձերն էին կրճատվում. «Հրապարակ»
Gohar Vardanyan
238 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է .«Չնայած թիմակիցների պնդմանը, թե Արարատ Միրզոյանի այցը Գերմանիա շատ «ուժեղ» էր, սակայն ՌԴ այցի հանգույն, որի ժամանակ Միրզոյանին այդպես էլ չընդունեց սենատի սփիքեր Վոլոդինը, այս անգամ ևս «հաջողության պատմություն» չի արձանագրվել:
Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը Գերմանիա էր մեկնում «հատուկ առաքելությամբ»` Բունդեստագի բարձունքից հայտարարելու, որ Գերմանիան ապրիլի սկզբներին կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և ձեռքբերումը նաև իր այցին պետք է վերագրել, սակայն այցից մի քանի օր առաջ հայկական մամուլը գրեց վավերացման մասին, և Միրզոյանին մնաց փաստի պոստֆակտում արձանագրումը:
Ի դեպ, գերմանահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Միրզոյանը Բունդեստագում ելույթ չունեցավ, Բեռլինում էլ տպավորություն էր, թե միջանցքում է ելույթ ունենում, ելույթի ժամանակ էլ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան գերմանացի»:
«Ի դեպ, Արարատ Միրզոյանը գործուղման էր մեկնել 5 օրով, ինչը բավականին տպավորիչ ժամանակ է գործուղման համար, և հենց այն օրերին, երբ նույն ԱԺ-ում մաքրուհիների խղճուկ աշխատավարձերն էին կրճատվում»,- ասաց «Իմ քայլի» աղբյուրը:
Միրզոյանի այցը մեկ այլ «հմայք» էլ է ունեցել՝ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը պատվիրակության կազմում չի ընդգրկվել։ «Դա Արարատ Միրզոյանի «հատուկ» վերաբերմունքն է Արման Եղոյանի նկատմամբ, որը «համարձակվեց» հանձնաժողովի նախագահ դառնալ Արարատի թեկնածու Անուշ Բեղլոյանի փոխարեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
323
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
319
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
318