Քաղաքականություն

Ո՞ւմ էր ակնարկում Փաշինյանը՝ ուսանողների վրա դուռ փակած ռեկտոր ասելով.«Ժողովուրդ»

Gohar Vardanyan 241 դիտում
Ո՞ւմ էր ակնարկում Փաշինյանը՝ ուսանողների վրա դուռ փակած ռեկտոր ասելով.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար քննարկվում է բուհերը ՀՀԿ կուսակցական որջ դարձրած և նախկին ռե­ժիմին սպասարկած ռեկտորներին գահից գցելու հարցը: Այս առումով հիմնակա­նում շեշտվում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանի անունը: Նշենք, որ ռեկտորն իրեն համարում է քաղաքական հայացքների համար հալածվող: Երեկ կառավարության արտահերթ նիս­տում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, ասաց. «Ամ­բողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական հա­մակարգից մինչև դպրոցական համա­կարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրա­գույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անե­լիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշ­ումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազ­կաթոռները ճանկռեն, մեկ է, Նոր Հայաստա­նում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հան­րապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել: «Հե­ղափոխությունը սկսվել է այդ պահանջով և ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղա­քական որոշում է և պետք է իրագործվի: Որևէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,-ասաց նա: Շատերի կարծիքով՝ այս հայտարարու­թյունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառ­նալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանող­ների առաջ, և որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում: Նշենք, որ ռեկտորի այս հայտարարու­թյունը դուր չի եկել ուսանողների մի մասին, և երեկվանից նրանք սոցիալական ցանցե­րում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից՝ ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգա­բարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշին­յանի հայտարարության հասցեատերը: Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով հայտա­րարությունն ընդհանուր է արվել, և վարչա­պետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս հայ­տարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի՝ ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով: «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով: Նման օրա­կարգ մենք չունենք»,,-ասաց Իսրայելյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին կուսակցականացված էր նաև Տնտեսագիտա­կան համալսարանը՝ իր հայտնի ՀՀԿ-ական սաքուլիկներով: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ արդեն դեկտեմբերին, այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն աշխա­տանքից ազատվելու դիմում էր գրել: ՀՀԿ-ականացված էր նաև Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարա­նի ուսխորհուրդը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250