Քաղաքականություն
Երբ հայտնի կլինի Ամուլսարի հարցով կառավարության որոշումը. Ավինյան
Gohar Vardanyan
205 դիտում
Նոր փորձաքննություն է իրականացվելու՝ օդում կախված բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար: Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ զբաղվող Լիդիան Արմենիա ընկերության հայտարարություններին:
Նրա խոսքով՝ որևէ խտրական վերաբերմունք կառավարությունը չի ցուցաբերում որևէ տնտեսվարողի նկատմամբ: Հարցը վերաբերում է տվյալ դեպքում բնապահպանական ռիսկերին:
«Եթե տեսնենք, որ կան ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, ըստ այդմ մեր որոշումները կկայացնենք»,- ասաց նա: Ըստ Ավինյանի՝ այս առումով վերջնաժամկետ է սահմանված մայիս ամիսը:
Հարցին, թե այդ ընթացքում Լիդիան Արմենիան չի՞ դիմի արբիտրաժային դատարան, Ավինյանը պատասխանեց, որ նրանք մեկ հայտարարության մեջ խոսում էին երեք ամսվա ընթացքում դիմելու մասին, մյուս հայտարարության մեջ՝ վեց ամսում:
«Համենայնդեպս, մենք այդ ժամկետում մեր հասարակության համար բոլոր պատասխանները կստանանք: Եթե այդ պատասխանները լինեն ի օգուտ Լիդիան ընկերության, դատարան դիմելու նպատակ էլ չի ունենա ընկերությունը: Եթե հակառակը արձանագրվի, ինձ թվում է՝ իմաստ չի ունենա դատարան դիմելը»,- ասաց նա:
Հարցին, թե ՀՀ կառավարությունը գնահատե՞լ է, թե արբիտրաժային դատարան դիմելու դեպքում հնարավոր ինչ վնասներ կարող են լինել, փոխվարչապետը պատասխանեց. «Մենք բոլոր ռիսկերից քաջատեղյակ ենք և վախենալու որևէ բան չունենք»:
Հիշեցնենք, որ ընկերությունը ՀՀ կառավարությանը նախազգուշացրել է արբիտրաժային դատարան դիմելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
322
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
372
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
318
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
318