Քաղաքականություն
Հիմա, որ դատի տամ, պետք է ասեն ճնշում մամուլի վրա. Ալեն Սիմոնյանը հերքել է «Փաստ»-ի հրապարակումը
Gohar Vardanyan
431 դիտում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է տեղեկությունը, թե խորհրդարանի մաքրությունն անող կազմակերպությունը պատկանում է իր ընկերոջը:
«Այսօր «Փաստ» թերթը հերթական սուտն է իմ մասին գրել, թե իբր ԱԺ մաքրուհիների հետ խոսել եմ քանզի իմ ընկերոջ կազմակերպությունն է շահել մաքրման տենդեռը, և ես նույնիսկ տարբեր տեղեր եմ զանգահարել դրա համար: Հիմա, որ դատի տամ կամ սկսեմ արհամարել այս թերթի հարցերը պետք է ասեն ճնշում մամուլի վրա:
Այս նույն «լրատվականը» օրեր առաջ շահարկում էր տարիներ առաջ մահացած իմ ընկեր Մարկ Սաղաթելյանի մահը, որ իր կայք մտնեն:
«Գաղտնիքը բացահայտված է, ով է սպանել դերասանին», իսկ նյութի մեջ ընդամենը հին տեսանյութ, ուր բժիշկը պատմում էր, որ Մարկը իրենց մոտ է և վատ վիճակում:
Ես չեմ ճանաչում վերը նշված մաքրություն անող կազմակերպության ոչ տիրոջը, ոչ տնօրենին, ես ճանաչում եմ մաքրուհիներին ովքեր ինձ դիմել են և ես փորձել եմ նրանց օգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Փաստ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ալեն Սիմոնյանի ընկերոջը պատկանող ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Թերթը նշել էր, որ հենց այդ պատճառով էլ բողոքի ակցիա անող մաքրուհիների հետ բանակցում էր Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
22
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
335
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
388
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
334