Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից
Gohar Vardanyan
1 րոպե
900 դիտում
«Ես այս հանդիպումը կգնահատեմ դրական, հույս ունեմ՝ նախագահ Ալիեւն էլ այն կգնահատի դրական: Սակայն ես նշեմ, որ երբ ես գնահատում եմ հանդիպումը դրական, դա չի նշանակում որեւէ կողմի հաղթանակ կամ որեւէ կողմի պարտություն: Սա շատ կարեւոր է: Մարդիկ մտածում են՝ 2 հոգի հանդիպեց, լավ ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այս խոսակցությունը եղել է նաեւ իմ եւ Ալիեւի նախորդ հանդիպումներից հետո»- այս մասին քիչ առաջ Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սկսկվել է խոսակցություն, եւ այդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքնչյուրն ունի իր պատկերացումները:
Վարչապետն ընդգծել է, որ կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ:
«Բնականաբար մենք հասկանում ենք, որ պարզ խնդրի հետ գործ չունենք: Սա շատ բարդ խնդիր է, սա շատ լուրջ հարց է: Եվ կարեւոր է բարձրաձայնել ի վերջո, թե մենք ինչ ենք խոսում, կարող ենք խոսել ու հասկանալ, որ այդ խոսելու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարո՞ղ ենք, արդյոք, մենք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայունություն, կարո՞ղ ենք, արդյոք, այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, սահմանամերձ համայնքներում լինի խաղաղություն, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ՝ առանց մտածելու, թե դիմացի դիպուկահարները իրենց հանկարծ կվնասեն: Կարո՞ղ ենք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք մենք հիմա քննարկել, օրինակ, կան 2 կողմերում 2 երկրների բնակչիներ, որոնք կարող են հանգիստ ապրել:
Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումը, ամենքս խորապես համոզված ենք մեր դիրքորոշումների մեջ: Բայց պետք է հասկանալ, թե ինչն է, որ տրամաբանական է դիմացինի տրամաբանության մեջ մեր կարծիքով կամ իրենց կարծիքով, կամ ինչն է, որ տրամաբանական չէ: Ես չգիտեմ, թե ինչ գնահատական ունի նախագահ Ալիեւը մեր հանդիպման մասին, սակայն հույս ունեմ՝ այդ գնահատականը դրական կլինի»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
78
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
339
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
392
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
337