Քաղաքականություն
Օպերայի անձնակազմն այս րոպեներին քննարկում է Օրբելյանի ազատման հարցը
Gohar Vardanyan
1 րոպե
222 դիտում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը հավաքվել է՝ քննարկելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցը:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնի է դարձել երեկ:
Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել էր, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:
Մարդ կա, որ գտնվում է բարձր մակարդակի վրա, եւ Նազենի Ղարիբյանի նմանները իրավունք չունեն մոտիկանան։ Այս մասին, հայտարարեց ռեժիսոր Նարինե Ստեփանյանը՝ անդրադառնալով մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից:
Ըստ նրա, ինչ–որ կատարվում է Օպերայում խայտառակություն է հանրապետության համար եւ Կոստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման լուրը արձագանք է գտել աշխարհում. մարդիկ հուզված են, շոկի մեջ։
Նարինե Ստեփանյանը վստահեցրեց, որ օպերային թատրոնը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման ժամանակաշրջանում ծաղկում է ապրել, թեեւ Նազենի Ղարիբյանը որեւէ պրեմիերայի ներկա չի եղել, պատճառաբանելով, որ երկրում չէ, զբաղված է, ինչին Նարինե Ստեփանյանը հակված չէր հավատալու։
«Ով էլ որ գա, Կոնստանտին Օրբելյանի թափը չի ունենա»,– ասաց Ստեփանյանը, հավելելով, որ երկու պաշտոնի (գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն - խմբ) համատեղությունը գալիս է խորհրդային շրջանից. «Օրենքը պետք է փոխել, ոչ թե Կոնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից մեկ տարի հետո օրենքը փոխել»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Փաշինյանն ու Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել
Gohar Vardanyan
1 րոպե
3,052
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
79
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
339
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
392
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
337