Քաղաքականություն
Փոփոխություններ «Ժառանգություն» կուսակցությունում. վարչությունը նոր նախագահ կունենա
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։ «Այո՛, ես անգամ վարչության թեկնածու չեմ»,- հայտարարել է նա: Նա նաև հայտնել է, որ Արմեն Մարտիրոսյանը, ով ներկայում մասնավոր այցով Հայաստանից դուրս է գտնվում, նույնպես չի ցանկացել թեկնածություն ներկայացնել կուսակցության վարչակազմում: «Չեմ ուզում մտածել, որ ինքը թավշյա հեղափոխության զոհերից մեկն է, որը չգնահատվեց, բայց ես վստահ եմ, որ ինքը կվերադառնա: Բայց ինքն էլ իմ նման կշարունակի ծառայությունը որպես քաղաքացի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական ծրագրերին, ապա նա նշեց, որ մինչև հաջորդ ընտրությունները կուսակցությունը կներկայացնի քաղաքակրթական մի նոր այլընտրանք և նորացած կներկայանա ժողովրդին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ալիևը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից. ՏԱՍՍ
Gohar Vardanyan
1,411
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
85
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
340
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
393
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
338