Քաղաքականություն
Հովիկ Աբրահամյանի կնոջ հիմնած նոր այգիները. Hetq. am
Gohar Vardanyan
1 րոպե
989 դիտում
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, Արարատի մարզի Նարեկ գյուղում նոր այգիներ է հիմնել: Այս մասին հայտնում է Hetq. am-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբՙ մեկ կադաստրային ծածկագրի տակ գտնվող Ջուլիետա Աբրահամյանին պատկանող 44,5 հա հողամասերից 22 հա եղել է 4-րդ կարգի վարելահող: Նարեկ համայնքի ղեկավարի որոշմամբ այդ ցածրարժեք հողատեսքը փոխադրվել է բարձրարժեք հողատեսքի, քանի որ հիմնվել են այգիներ: Ջուլիետա Աբրահամյանի հողամասում տնկվել է 18 հա խաղողի, 1 հա ընկուզենու և 3 հա թթենու նորատունկ այգիներ: Օրենքի համաձայն, նախկին վարչապետի կինը նշված այգիների համար, ըստ պտղի տեսակի, 4-7 տարի ժամկետով ազատվել է հողի հարկի վճարից: Դեռևս 2014թ. գրել էինք, որ Ջուլիետա Աբրահամյանի անունով միայն Նարեկ գյուղում գրանցված է 120 հա հողատարածք, որից 100 հա-ն խաղողի այգի է, իսկ 20 հա-ն՝ խոտհարք: Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն ասաց, որ այգիները հիմնվել են անցյալ տարի և հանձնաժողովի եզրակացության հիման վրա են հողատեսքը փոխել: Գարուշ Հակոբյանի խոսքերով՝ բացի նորաստեղծ այգին, Աբրահամյանները գյուղում այլ այգիներ ևս ունեն: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում մոտ 1000 հա հող ոռոգելու համար որոշվել էր Ազատ գետի ջուրը տեղափոխել այդ գյուղեր: Խոսվում էր, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի նպատակը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող այգիները ջրով ապահովելն է եղել: Ծրագրի գործարկումը ձախողվեց՝ գառնեցիների բողոքի արդյունքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
10
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
203
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
121
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
350