Քաղաքականություն
Կրեմլը հաստատել է. պատրաստ է շարունակել աջակցել արցախյան հարցի կարգավորմանը
Gohar Vardanyan
1 րոպե
213 դիտում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել ղարաբաղյան կարգավորմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել կարգավորման առանցքային կողմերի լուծման որոնումներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով:
«Փաշինյանը տեղեկացրեց մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակակլություն հայտնեց ռուսական կողմին բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդական դերի համար», - ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
79
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
339
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
392
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
337