Քաղաքականություն
Պետական պաշտոնը կարոտելու բան չէ. Կոստանյան
Gohar Vardanyan
265 դիտում
Ներկայումս քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրի դրանք ավարտին հասցնել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Ես երբեք առիթը չեմ օգտագործել այս կամ այն քրեական գործի վերաբերյալ իմ գնահատականը տալու համար, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ես առաջիկայում կանդրադառնամ հանրային հնչեղություն ունեցող գործերին՝ դրանց քննության որակի հետ կապված, եւ այն գործերին, որոնք հանրային հնչեղություն չեն ստացել, միաժամանակ նկատի ունենալով, որ այսօր անգամ քննվող շատ կոռուպցիոն քրեական գործեր հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ժամանակ, ես ուղղակի չհասցրի դրանք ավարտին հասցնել»,–նշեց նա։ Լրագրողի պարզաբանող հարցին նա պատասխանեց, որ այդ թվում Արամ Հարությանի գործի մասին է խոսքը։
Պատասխանելով լրագրողների այլ հարցերի, Կոստանյանը նշել է, որ եթե որեւէ մեկը կարողանում է երկրից դուրս մասնագիտական գործունեություն իրականացնելով ձեռք բերել ֆինանսական ռեսուրսներ, ապա երկրին նրա մատուցած ծառայությունները պետք է լինեն անհատույց։
Հարցին՝ կարոտո՞ւմ է այն ժամանակները, երբ պետական պաշտոնյա էր, նա պատասխանել է, թե պետական պաշտոնը կարոտելու բան չէ:
Տեսանյութը` News. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
996
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հարցաքննվում է դատարանում
Gohar Vardanyan
1 րոպե
738
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլ ընդդեմ հեպատիտների․ Ունենք վիճակագրություն, որն անհանգստացնող է․ Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
233
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
75
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
228
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
354