Քաղաքականություն
Իրական և ֆեյք Նիկոլ Փաշինյանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
290 դիտում
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարեն՝ բանաստեղծություններ է գրում, բանաստեղծություններից բացի, գրում է նաեւ ցուցումներ՝ սեփական ազգականներից մեկի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնհայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրվող գլոբալ շոուի համար։
Հայաստանն այսպիսով ամեն օր ապրում է շոուի մի տեսարանով։ Ու մինչ հանրությունը վայելում է առանց հացի այդ տեսարանները, երկրում ամեն օր արտառոց մի իրադարձություն է տեղի ունենում։
Երեկ հայտնի դարձավ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» դեմ Պետեկամուտների կոմիտեի կողմից 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին։ «Սպայկայի» ղեկավարությունը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը ՊԵԿ-ի կողմից ընկերության նկատմամբ իրականացվող հետապնդում է։
«Քննիչն ասաց՝ կամ ստորագրում ես, կամ կալանավորվում»,- լրագրողների հետ զրույցում պատմել է «Սպայկայի» տնօրենը։
Իսկ «Սպայկան» ընկերություն է, որի «վրա նստած» է Հայաստանի գրեթե ողջ գյուղատնտեսությունը։ Եվ ահա երեկ ընկերության տնօրենը հայտարարեց, որ հետապնդումը շարունակվելու դեպքում «Սպայկան» կդադարեցնի մթերումները գյուղացիներից։ Իսկ դա կարող է կոլապսի հասցնել գյուղատնտեսության ոլորտը։
Բայց մինչ «Սպայկայի» տնօրենը երեկ խոսում էր իր ընկերության դեմ սարքված մեղադրանքի մասին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի էր ունենում հիրավի դարակազմիկ իրադարձություն. ԱԺ բարձր ամբիոնից, դահլիճից հնչող ծափահարությունների ներքո, ելույթ էր ունենում կնոջ անուն-ազգանունով արական սեռի մի նախկին ներկայացուցիչ՝ տրանսգենդեր, ելույթ էր ունենում ոչ թե իր, այլ տրանսգենդերների հանրույթի անունից։
Ու մինչ հասարակությունը կհասցներ մարսել այս աշխարհացունց իրադարձությունը, «ավետիսով» հանդես եկավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ արդեն ի կատար են ածել ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի դեմ պայքարելու Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը եւ ձերբակալել են «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» անունով հանդես եկող կեղծ օգտատիրոջը։
Այս ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գյումրիում՝ իբրեւ թե ամեն ինչից հեռու ու ամեն ինչից անտեղյակ։ Նա Գյումրիի փողոցներում նկարահանվում էր բեմադրության հերթական կադրերում ու երեւի մտածում էր հաջորդ բանաստեղծության մասին։
Հայաստանում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
«Լիսկան» է բեմադրել իր դեմ մահափորձը. սենսացիոն հայտարարություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,558
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
30
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
136
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
288
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
155