Քաղաքականություն

Փաշինյանին սկսել են անհանգստացնել վիճակագրական թվերը. Ավինյանը կա՞պ ունի. «Փաստ»

Gohar Vardanyan 1 րոպե 413 դիտում
Փաշինյանին սկսել են անհանգստացնել վիճակագրական թվերը. Ավինյանը կա՞պ ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ՎԿ ղեկավար Ստեփան Մնացականյանին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում կառավարության թիվ մեկ մասնաշենքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կոնսուլտացիաներ անելիս: Ըստ տեղեկությունների, սա արվում է անձամբ վարչապետի հրահանգով: Լուրեր կան, որ հենց Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո է միայն Մնացականյանը հրապարակում «պաշտոնական» տվյալները: Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է, որ առանց համաձայնեցնելու որեւէ թիվ չհրապարակեն: Սակայն դա ոչ այնքան թվեր «նկարելու» համար է, որքան բացասական եւ դրական ցուցանիշները համադրելու եւ հանրությանը «տնտեսական հեղափոխության» շրջանակներում պատշաճ մատուցելու համար: Ի դեպ, առաջին եռամսյակում ունեցել ենք փաստացի գնաճ, ինչը «տնտեսական հեղափոխության» չափանիշներին միանշանակ չի համապատասխանում: Հենց դրա համար էլ վերջին օրերին պարբերաբար հրապարակ են նետվում դրական ցուցանիշներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250