Քաղաքականություն
Քրեորեն կպատժվեն, եթե ապացուցվեց, որ մեծ բիզնեսը տրոհում են հարկերից խուսափելու համար. Դավիթ Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
347 դիտում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գիտի մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելու ռիսկերի մասին։ Նա Tert. am-ի հետ զրույցում չի բացառելոր, օրինակ, 50-60 մլն շրջանառություն ունեցողը կարող է ընկերությունը մասնատելու փորձ անել, բայց վստահեցրեց՝ օրենքն ունի մեխանիզմներ, վերահսկողությունն էլ խիստ, ինչու չէ՝ նաև կոշտ է լինելու։
«Կոշտ ասելով՝ նկատի ունեմ մեր ներսի վերլուծական գործիքները, որը հարկ վճարողի գործունեությունը չի խոչընդոտելու։ Կարծում եմ՝ մյուս իրավական նորմը, որով շրջանառության հարկի շեմը 58, 35-ից դառնալու է 115 մլն, հարկային այնպիսի մեծ պարտավորություն չի առաջացնում, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ընկերությունների տրոհման ռիսկի գնան՝ փորձելով գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ»,- լրատվականի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահը:
Անանյանը հայտարարել է, եթե ապացուցվի, որ բիզնեսը տրոհում են զուտ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ներկայանալու ու հարկերից խուսափելու համար, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով։
«Եթե ապացուցվի, որ բիզնեսը տրոհելու հիմնական նպատակը հարկերից խուսափելն է, ապա դա կհամարվի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել, ինչը քրեորեն պատժելի է։ Կարծում եմ՝ այստեղ մեր հայրենակիցները պետք է ծանր ու թեթև անեն և մտածեն՝ տրոհեն իրենց բիզնեսը, թե գտնվեն մինչև 115 մլն շրջանառության հարկ վճարող»,- ընդգծել է Անանյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
32
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
138
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
291
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
156