Քաղաքականություն
Լարսին այլընտրանք. ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել.Հակոբ Արշակյան
Gohar Vardanyan
1 րոպե
486 դիտում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։ Նա Tert am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։
ՙԿարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել, և այդտեղ, իհարկե, լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ ճանապարհներից են նաև Իրանի ու Վրաստանի հետ կապող ճանապարհները՚,- ասել է նա։
Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանք ունենալու մասին, նշել է, որ գործընթացը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով։ Նա նկատել է, որ բանակցությունները հիմնականում ռուս-վրացական օրակարգի շրջանակում են։
Բանակցությունները 2 տարբեր երկրների միջև են, իսկ մենք 3-րդ կողմ ենք, շահառու կողմ ենք, ոչ թե ուղիղ՚,- ասել է Արշակյանը:
Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Իրանի հետ երկաթգիծ կառուցելու հնարավորությանը, որի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, շեշտեց, թե ինչպես ցանկացած ներդրումային ծրագիր, այդպես էլ սա պետք է հաշվարկվի։ Նա վստահեցրեց՝ քաղաքական առումով որևէ խնդիր չկա։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
31
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
136
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
290
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
156