Քաղաքականություն

Ծառուկյանը՝ տրանսգենդերի մասին

Gohar Vardanyan 732 դիտում
Ծառուկյանը՝ տրանսգենդերի մասին
«Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով դաստիարակված մարդ, հավատքով եկեղեցու մարդ, ինձ համար դա անընդունելի է։ Դա արատ է, ու պետք է թաքուն պահեն։ Մենք երբեք ու երբեք հնարավորություն չեն տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Անդրադառնալով ԱԺ-ի ամբիոնից տրանսգենդերի ելույթին և Նաիրա Զոհրաբյանի դեմ դատական գործ սկսելուն Ծառուկյանը նշեց, որ իրենք Զոհրաբյանի կողքին են։ «Մենք Նաիրա Զոհրաբյանի կողքին ենք: Զոհրաբյանը , որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ իրեն շատ ճիշտ է պահել: Նա թույլ է տվել այդ մարդուն խոսել, բայց այդ օրը օրակարգում այլ հարց է եղել, նա ուրիշ ձև իրեն չէր կարող պահել»,- ընդգծեց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250