Քաղաքականություն
Իտալիայի խորհրդարանը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է repubblica.it-ը՝ հավելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Դրա հետևանքով Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:
Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին:
Կայքը նշում է, որ Թուրքիայի հետ կապված ապրիլի 8-ին հստակ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: «Թուրքիան չի հանդիսանում և երբեք էլ չի լինի Եվրոպա: Անդամակցության գործընթացը պետք է կասեցնել, այն պետք է վերջնականապես դադարեցնել: Որքան տեղյակ եմ, Թուրքիան երբևէ մուտք չի գործի ԵՄ, երբևէ»- նշել է Սալվինին:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
53
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
169