Քաղաքականություն
Սասուն Միքայելյանը կհրաժարվի ՔՊ վարչության նախագահի պաշտոնից. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
171 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը:
Բացի այդ, ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո Սասուն Միքայելյանը հայտարարել է մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի ԵԿՄ-ն չկուսակցականացվի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Միքայելյանի հրաժարականի դեպքում փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի կուսակցությունը, մինչև իրենք նոր համագումար հրավիրեն, նոր վարչության կազմ ու վարչության նախագահ ընտրեն. «Այսինքն՝ մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետև կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայություն ժամանակ պարտականությունները կատարում է»: ՔՊ համագումարը հնարավոր է անցկացվի ամռանը, թեև կոնկրետ օրը դեռ որոշված չէ»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
43
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
50
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
163
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
322