Քաղաքականություն
Տրանսգենդերի ելույթը պրովոկացիա է ԲՀԿ-ի դեմ. Ծառուկյան
Gohar Vardanyan
1 րոպե
231 դիտում
Դա պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայլի»:
«Այսօր ես ասում եմ, որ մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները, այդ «ռիչակներն ունի», որ հանձնարարի, երկու ժամում կբացահայտեն, և մենք շատ շնորհակալ կլինենք, և ժողովուրդն էլ ազնիվ կիմանա, թե այդ պրովոկատորներն ովքեր են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում ելույթ էր ունեցել տրանսգենդեր: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ օրակարգից դուրս է ելույթ ունեցել և նշել էր, որ նախապես կազմակերպված է եղել նրանց ելույթը:
Նիկոլ Փաշինյանը, այս թեմային անդրադառնալով, ասել էր, որ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել է ելույթների ցուցակը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
60
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
53
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
169