Քաղաքականություն
ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը միջազգային կառույցներին
Gohar Vardanyan
1 րոպե
284 դիտում
ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ։
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ի պատասխան միջազգային կառույցների:
Նշվում է, որ այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։
ԱԳՆ-ն անեւ հիշեցնում է, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, եւ դրանք չեն կարող անտեսվել։
Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որեւէ անօրինական գործողություն եւ շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին եւ դրա շուրջ զարգացումներին:
Հայտարարության մեջ , մասնավորապես, նշվում էր. Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին եւ ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսեւորումը եւ հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաեւ արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»:
Մահվան սպառնալիքներն` ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին խտրականություն են. ԵՄ դեսպանությունների հայտարարությունը
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
67
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
48
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
53
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
169