Քաղաքականություն
Ստամբուլում հնարավոր է չեղարկվեն ընտրությունների արդյունքները․ Էրդողան
Gohar Vardanyan
1 րոպե
245 դիտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված խախտումների պատճառով ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այս մասին ՌԴ-ից վերադառնալիս, օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի ղեկավարը։
Թուրքական «Sabah» թերթը հայտնում է՝ Էրդողանը մասնավորապես նշել է․ «Եթե Ստամբուլում, որտեղ բնակվում է գրեթե 11 միլիոն ընտրողր, ձայների քանակի տարբերությունը կազմում է ընդամենը 30 հազար, բողոքների պատճառով էլ թիվը նվազել է մինչև 13 հազար, ապա մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է ցրել բոլոր կասկածները, այս իրավիճակը նույնիսկ կարող է հանգեցնել ընտրությունների չեղարկման»։
Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցանկացած որոշում:
Նա նաև հայտարարել է, որ ընտրություններում ձայների վերահաշվումը ստանդարտ պրակտիկա է: Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում նախորդ Ֆլորիդայում նախագահական ընտրությունների ժամանակ վերահաշվարկ եղել է:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ) 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց Անկարայում և Ստամբուլում քաղաքապետի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
47
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
52
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
168
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
324