Քաղաքականություն
Ալեքսանդր Սարգսյանը արտերկրում տղայի հարցերն է լուծում․ մանրամասներ
Gohar Vardanyan
366 դիտում
ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում, այսօր դատարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, որը քրեական գործով մեղադրյալ է։
Նա ասաց, որ ամեն օր հեռախոսով շփվում է հոր հետ։
Հարցին, թե արդյոք Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ Հայաստան, Հայկ Սարգսյանը պատասխանեց.
«Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։
Վերջինս հայտնեց, որ տեղյակ չէ մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է հայցել Չեխիայի իշխանություններից։
Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ նաև եղբոր արտահանձնման գործընթացից։
Հարցին, թե հայրը եղբոր մասին որևէ բան չի՞ հայտնում իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Հեռախոսով չենք խոսում այդ մասին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանը 2018-ի հունիս-հուլիս ամիսներին երկու անգամ իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ու ազատ արձակվել՝ առաջին անգամ ապօրինի զենք պահելու կասկածանքով, որի առնչությամբ ավելի ուշ հայտարարվեց, որ եղած զենքն օրինական է։ Երկրորդ անգամ ԱԱԾ-ն էր նրան բերման ենթարկել և հետո պարզվեց, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Մարտիրոս Սարյանի 14 գծանկարներին խարդախությամբ տիրանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
65
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
138
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
60
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
61