Քաղաքականություն

Հրամանագիր է ստորագրվել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

Gohar Vardanyan 1 րոպե 539 դիտում
Հրամանագիր է ստորագրվել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանը: Փափազյանն իր գրառմանը կից հրապարակել է հրամանագիրը: Այն բաղկացած է 3 հոդվածից: Նշվում է, որ ամեն տարի՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը: Բացի այդ, ամեն տարի մայրաքաղաք Փարիզում պետք է անցկացվի հիշատակի արարողություն: Նման միջոցառումներ կարող են կազմակերպվել այլ շրջաններում ևս:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250