Հասարակություն
Երևանում 2 տարեկան երեխան փախել է տատիկի և պապիկի մոտից
Gohar Vardanyan
1 րոպե
787 դիտում
Երևանի կենտրոնում երեխային զբոսանքի տարած տատին ու պապիկը որոշել են բանկոմատից գումար հանել ու չեն նկատել, թե ինչպես է այդ պահին իրենցից փախել 2 տարեկան թոռնիկը։ Sputnik Արմենիային այս մասին պատմել են քաղաքի կենտրոնական փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
«Բնականաբար, ավագ սերնդի ներկայացուցիչ տատիկ–պապիկի համար մի քիչ դժվար է բանկոմատից գումար հանելը։ Նրանք երկուսով կենտրոնացել էին բանկոմատի վրա։ Երեխան էլ օգտվել է առիթից ու գնացել է իր հետաքրքրությունների հետևից»,– լրատվականին պատմել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը։
Երեխայի կորուստը նկատած տատիկն ու պապիկը դիմել են ոստիկաններին` խնդրելով օգնել իրենց։ Բարեբախտաբար, ոստիկաններին հաջողվել է շատ արագ գտնել նրան։ Ինչպես նշել է լրատվականի զրուցակիցը, այդպիսի դեպքերում իրենք փորձում են հասկանալ մեծերի հսկողությունից ազատված երեխայի հոգեբանությունը․ «Նման դեպքերում, եթե երեխան լաց չի լինում, չի վախենում, գնում է իր հետաքրքրությունների հետևից` խաղահրապարակ, այնտեղ, ուր երեխաները շատ են, եթե կան խաղալիքներ, մոտենում է դրանց»։
Այս անգամ էլ նախկին փորձը չի դավաճանել։ 2-ամյա փոքրիկին ոստիկանները գտել են Օպերայի հարակից խաղային ատրակցիոնների մոտ ու վերադարձրել տատիկին ու պապիկին։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «sutNikol» ակցիա Երևանում․ կազմակերպիչները բերման են ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,371
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
177
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
196
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
366
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
183