Հասարակություն
Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի
Gohar Vardanyan
1 րոպե
502 դիտում
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։
Մասնավորապես՝
1. Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
2. Ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ է դիմողի բնակարանում տեղադրվում ջրաչափը,
3. Ինչպե՞ս է հաշվարկվում ջրաչափով մատուցված ծառայության քանակը,
4. Ի՞նչ անել, երբ ծորակից անորակ ջուր է մատակարարվում,
5. Ի՞նչ անել, երբ համաձայն չեք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության վճարման հաշիվների հետ,
6. Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի,
7. Ի՞նչ պատասխանատվություն է կրում բաժանորդը ջրաչափի խախտման համար,
8. Որքա՞ն կարող է լինել ջրամատակարարման ընդհատման տևողությունը, և ի՞նչ պարտականություններ ունի մատակարարը այդ ժամանակ,
9. Ի՞նչ անել, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից,
10. Ինչպե՞ս բողոքարկել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործողությունները,
11. Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին և այլն:
Նշենք, որ այն դեպքում, երբ դիմողի կողմից բարձրացված հարցը չի վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, այլ կրում է անհատական բնույթ, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Gohar Vardanyan
1 րոպե
1,482
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
177
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
196
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
366
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
183