Քաղաքականություն
Մեկ տարի առաջ այս օրը իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում. Փաշինյանը՝ ոստիկաններին
Gohar Vardanyan
1 րոպե
316 դիտում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ՀՀ ոստիկանությունում է շնորհավորելու աշխատակիցներին ոստիկանության օրվա առթիվ:
Վարչապետն իր ելույթի խոսքում շնորհավորելով ոստիկաններին, ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը իրենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում:
«Ես այդ օրը շատ նշանավոր եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունենրի մեջ: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ ողջ գործընթացը երբ տեղի ունեցավ, ըստ էության, հակասության մի շատ արտահայտիչ ակցիա էր և այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ ատելություն: Ես այս առումով եմ այդ օրը նշանավոր համարում և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն կամ առաջացնեն. «Վերջին ամսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք համարել հենց դա, երբ ատելությունը որպես հարաբերությունների հատկանիշ դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից»:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
124
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
184
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
73
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
72