Քաղաքականություն
Թուրքիայում ցնծում են Նոտր Դամ տաճարում հրդեհի լուրից
Gohar Vardanyan
1 րոպե
1,359 դիտում
Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլի և թուրք օգտատերերի շրջանում: Մասնավորապես հեղինակավոր Yeni Akit պարբերականը Նոտր Դամի հրդեհի վերաբերյալ նյութը սկսում է այսպես. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկվել»:
Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Yeni Akit պարբերականին, որը համարվում է Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը և ունի ծայրահեղ իսլամամետ ուղղվածություն, հղում են տվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս, հայտնում է yerkir. am-ը:
Թուրք սոցցանցերի օգտատերերից շատերը ևս բավական ծայրահեղ են արձագանքել տաճարի հրդեհին: Ոմանք գրում էին, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար, ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը` կոչ անելով ֆրանսիացիներին օգնության համար դիմել իրենց բարեկամ հայերին:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,772
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
123
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
182
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
72
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
72