Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակահայկական էջ է ստեղծել

Gohar Vardanyan 1 րոպե 304 դիտում
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակահայկական էջ է ստեղծել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Twitter սոցկայքում հակահայկական էջ է ստեղծել («Armenian Occupation Watch»), որում պարունակում է իբրև Արցախում «ապօրինի» գործունեության մասին տեղեկություններ: Ինչպես հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով, էջում հրապարակվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ, որոնք ներգրավվել են «ադրբեջանական տարածքներում» տնտեսական ու այլ բնույթի գործունեության մեջ, ինչպես նաև օտարերկրյա անձանց կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խախտման դեպքերի մասին տեղեկություններ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրենք պայքարում են «երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած գործունեության» դեմ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250