Քաղաքականություն
Արեն Մկրտչյանը խոսել է միջին օղակներում կոռուպցիայի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
220 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։ «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»: Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք ե՞ւս գտնում եք, որ չկա կոռուպցիա։
«Այո, համակարգային կոռուպցիա չկա` իշխանությունների ամենաբարձր էշելոնների մակարդակով, բարձրաստիճան պաշտոնյաների որևէ ներգրավվածություն չկա կոռուպցիոն մեխանիզմներում։ Ձեր մատնանշումները վերաբերում են միջին օղակներին. ՊՎԾ-ի և մնացածի մասով ընթանում է նախաքննություն, և այդ առնչությամբ ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»: Իսկ մնացած գործերի մասով որ ընթանում է նախաքննություն ու բարձրաձայնվում է, երկակի ստանդարտների կիրառում չէ՞, ասենք, Սանասարյան Դավիթը` ԵՊՀ-ի և Արամ Սիմոնյանի, ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին։ «Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»: Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։ «Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,772
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
78
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
157
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
114
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
153