Քաղաքականություն
40 000 000 դրամ նախագահի նստավայրը բարեկարգելու և մաքրելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
ՀՀ նախագահի աշխատակազմում` իրենց հանձնած նոր նստավայրի շենքային պայմաններն ուսումնասիրելուց հետո հանգել են այն եզրակացությանը, որ Բաղրամյան 26-ն այնքան էլ բարեկարգ ու մաքուր վիճակում չէ։ Այս մասին ասվում է կառավարության նիստում ընդունված որոշման նախագծում։
«Աշխատակազմն ուսումնասիրել է նշված հասցեում գտնվող վարչական շենքի վիճակը, պահպանման և շահագործման խնդիրները, կազմել թերությունների ակտեր, ինչպես նաև տարածքների մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել է համապատասխան գնման գործընթաց»,– ասված է նախագծում։
Նշված աշխատանքների ծախսերն ընդհանուր կազմում են 40 000 000 դրամ։ Այդ գումարը կհատկացվի ՀՀ նախագահի աշխատակազմին բյուջեով հատկացված միջոցներից։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, առաջարկվող վերանորոգման նպատակն է «ստեղծել ավելի բարեկարգ և մաքուր շենքային պայմաններ, որի արդյունքում պատշաճ կապահովվի Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումը, գործունեությունը և ներկայացուցչականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». Դավիթ Տոնոյանը դիմել է վարչապետին. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
1,720
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
69
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
153
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
111
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
152