Քաղաքականություն
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել իրենց մոտ․ Մամեդյարով
Gohar Vardanyan
1 րոպե
251 դիտում
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում` իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ջանքերի կրկնապատկման և եռապատկման դեպքում Ռուսաստանի հետ համատեղ կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ… Երեկ ԱՄՆ-ից հրավեր ենք ստացել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի հակամարտության լուծման գործում առաջընթացի հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը Վարշավայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին` Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Gohar Vardanyan
1 րոպե
2,628
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
147
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
151