Քաղաքականություն
Լուսավոր Հայաստանն այսօր կդնի Ֆինանսների նախարարի հրաժարականի հարցը. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
231 դիտում
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը:
ԼՀ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումները, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը:
Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ:
Օգտվելով Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը:
Նախագիծն այսօր քվեարկության կդրվի առանց քննարկման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական խմբակցությունը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Gohar Vardanyan
1 րոպե
2,628
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
67
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
152