Հասարակություն
Միհրան Պողոսյանի առանձնատնից առգրավվել են համակարգիչ և որոշակի փաստաթղթեր
Gohar Vardanyan
1 րոպե
757 դիտում
Ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան եւ գրասենյակի խուզարկությունը։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը տեղի է ունեցել Միհրան Պողոսյանի ընտանիքի անդամների ներկայությամբ։ Առանձնատնից առգրավվել են համակարգիչ եւ որոշակի փաստաթղթեր, սակայն դեռ հայտնի չէ, թե դրան ինչ բնույթի փաստաթղթեր են եւ արդյոք էական նշամակություն կուենան գործի համար։ Այս մասին տեղեկանում ենք NEWS. am-ից։
Լրատվականին հայտնի է դարձել, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ քննիչների եւ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են կատարում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
227
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
406
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
202