Հասարակություն
Սողանք ունենք, որի պատճառով մի գյուղի ճանապարհ կարող է փակվել․ Ֆելիքս Ցոլակյան
Gohar Vardanyan
1 րոպե
354 դիտում
«Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու: Ջերմաստիճանը նվազագույնն իջնելու է գիշերը 3 աստիճան: Ջրերի հետ կապված՝ մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը բարձրանում են ու կարող են դաշտերը ծածկել։ Ակտիվացել են սողանքները. վեց կետում ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էլ արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան: «Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը: Ցոլակյանն էլ ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
200
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
227
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
407
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
203