Քաղաքականություն
ԵԽ-ին, ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս․ վարչապետն ինձ զրպարտում է․ Քոչարյան
Gohar Vardanyan
1 րոպե
631 դիտում
«EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար։ Ներկայացնենք հրապարակված հոդվածից որոշ հատվածներ։
«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում», - գրել է Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նաև նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու և Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը քննադատելու համար:
«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը նաև նշում է, որ իրեն մեղադրում են սահմանադրական կարգի տապալման համար, որի իմաստն պարզ չի համարում ո՛չ իր, ո՛չ իր պաշտպանական թիմի, ո՛չ հանրության լայն շրջանակի համար:
«Կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008 թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու ռազմական ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ «շփում» չի եղել: Երևանում բանակի դերակատարումը եղել է կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրում է ՀՀ երկրորդ նախագահը և հավելել, որ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով։
«Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- գրում է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը նաև տեղեկացրել է, որ իր փաստաբանական թիմը դիմել է ԵՄ հանձնակատարին՝ տեղեկացնելով իր դեմ հարուցված քրգործում առկա միջազգային սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին, միաժամանակ նշելով, որ այդ խախտումներն արել է վարչապետ Փաշինյանն ու Հատուկ քննչական ծառայությունը։
«Ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմանում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրում է Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր դեմ հարուցված քրգործը քաղաքական դրդապատճառներ ունի, որի նպատակը բնակչության արմատականացումն է:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
5,022
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
68
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
152