Քաղաքականություն
Գագիկ Ծառուկյանը դժգոհել է ԲՀԿ պատգամավորների քայլից. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
363 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին:
Նշենք, որ այդ նախագիծը ենթադրում է ներկրված ցեմենտի վրա պետական տուրքի սահմանում: ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովում կողմ են քվեարկել համապատասխան նախագծին: «Այո, իրենք բոլորը կողմ ենք քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք»,- ասաց նա:
Մինչ այդ նկատենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է հենց այս փոփոխություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
5,022
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
67
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
152