Հասարակություն
Կգործարկվի հանրաքվե իրականացնելու համար նախատեսված հարթակ
Gohar Vardanyan
1 րոպե
351 դիտում
Քաղաքապետի հանձնարարությամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ մասնագետները մշակում են օնլայն հարթակ, որը հնարավորություն կտա իրականացնել հանրային հարցումներ՝ Երևանին վերաբերող հարցերի վերաբերյալ հանրության կարծիքն իմանալու համար: Այս մասին Tert. am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կայքի հարթակի տեխնիկական աշխատանքները գրեթե ավարտված են, առաջիկայում հարթակը կսկսի գործել»,-նշված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, ասել էր, որ ընտրվելու դեպքում Երևանին վերաբերող որոշումները կայացվելու են հանրաքվեների միջոցով: Սա ապահովելու համար քաղաքապետարանի կայքում ստեղծվելու է հանրաքվեի համար նախատեսված հատուկ հարթակ:
Քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին նաև, որ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի համայնքային բյուջեից շուրջ 500 հազար դրամ է հատկացվել, որը կտրամադրվի Երևանի բնակիչների կողմից ներկայացված ծրագիր-առաջարկների ֆինանսավորմանը: Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա առաջարկները կորոշվեն հենց նորաստեղծ օնլայն հարթակում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,780
Քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. Դատախազություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,413
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
258
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
448
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
219