Հասարակություն
ՀՌԱՀ նախագահը` Լիլի Մորտոյի ու նրա կրծքերի շուրջ ծավալվող հաղորդման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,275 դիտում
Լրագրողներն այսօր ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հեռուստատեսությամբ հեռարձակվում են հաղորդումներ, որոնց առանցքում մոդել, դերասանուհի Լիլի Մորտոյի կրծքերն են և, արդյոք հանձնաժողովն այդտեղ անելիք չունի։
« Ո՞վ է Լիլի Մորտոն»,-հարցրեց Հակոբյանը: Լրագրողը նշեց, որ մի անձնավորություն է, որի կրծքերի շուրջ մի ամբողջ հաղորդում է նկարահանվում: «Այստեղ հանձնաժողովն անելիք չունի։ Օրենքով ամրագրված է, որ մենք իրավունք չունենք միջամտել խմբագրական քաղաքականությանը, և դա խոսքի ազատության, և ԶԼՄ–ների խոսքի ազատության երաշխիքներից մեկն է։ Այս հարցը շատ բազմաբովանդակ է և բազմավեկտորային, և այնքան կախված չէ մեր կարգավորումներից, որքան մեր հասարակության մակարդակից, մարդկանց գիտակցությունից, մարդկանց ճաշակից։ Այդքան նեղվել չի կարելի, քանի որ հեռուստատեսային ծրագրերն այդքան մեծ ազդեցություն մարդու ճաշակի վրա չեն ունենում, և եթե նույնիսկ ամենաառաջատար երկրների կոմերցիոն հեռուստաընկերությունները նայեք,որոնք շատ ժամանակ հեռարձակում են զվարճալի հաղորդումներ, ապա այնտեղ շատ ցածր որակի և սահմանն անցնող հաղորդումներ կան»,– ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,780
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,521
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234