Հասարակություն
Մարտի 1-ի դեպքերից տուժածներին աջակցություն տրամադրելու մասին օրենքը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց
Gohar Vardanyan
1 րոպե
276 դիտում
ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում է աջակցություն տրամադրել 2018թ-ի մարտի 1-2-ի գործողությունների ժամանակ վնասվածք ստացած և զոհված անձանց ու նրանց ընտանիքներին:
Նախագծի հեղինակների համոզմամբ` նախկին իշխանության օրոք ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ խմբակցությունը նույնպես կողմ կքվեարկի նախագծին: Նշենք, որ նախօրեին ՊՀԿ խմբակցության պատգամավոր մանե Թանդիլյանը կարևորել էր նախագիծը, սակայն մատնանշել էր հստակ ժամկետների բացակայությունը` հորդորելով հստակեցնել, թե ինչ ժամանակահատվածում է նախատեսվում իրականացնել աջակցությունը:
Նախագիծն ընդունվեց միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա արդեն ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,521
Քրգործ «Մի կտուրի տակ» ծրագրի կապակցությամբ. Դատախազություն
Gohar Vardanyan
1 րոպե
1,413
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234