Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր 5000-անոցի վրա մահմեդական Շերեֆ խանի դամբարանն է պատկերված. Սամվել Կարապետյան
Gohar Vardanyan
599 դիտում
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերվածը ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։ Գրառման մեջ ասվում է.
«ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում:
Անակնկալի եկած համակվում եմ զայրույթի զգացումով: Հասկանում եմ, որ նկարիչն ուզեցել է պատկերն ամբողջացնել բաղեշյան (իր և շատերի դեպքում հաստատ` բիթլիսյան) մի խորհրդանշական կառույցի տեսարանով և կարծես ձևավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն իհարկե ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է ուրեմն հայկական եկեղեցի է…: Վերջապես, եթե քաղաքի հայկականությունը շեշտելու համար հարկ էր անպայման մի եկեղեցու կամ վանքի պատկեր զետեղել, ապա կարելի էր կանգ առնել Բաղեշի Ամրդոլու կամ Գոմոց վանքերի վրա, որոնք գոյություն չունեն, բայց արխիվային լուսանկարներով հայտնի են…
Ցավում եմ հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաև անհոգ փնթիության հետևանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդական խանի դամբարանն ենք գովազդում…
Ախր ասում են չէ, երբ չգիտես, հարցնելն ամոթ չէ…
Գրությանս կցում եմ Շերեֆ խան Դ-ի գերեզմանի վրա կառուցված մահմեդական դամբարանի պատկերը գովազդող 5000-անոցը, նույն դամբարանի պատկերը, նաև` քաղաքի շրջագծի մեջ մտնող ներկայումս ավերված Ամրդոլու և Գոմոց վանքերի պատկերները, որոնցից ցանկացածը անհրաժեշտ իմացության և վերաբերմունքի պարագայում կարող էր պատկերված լինել նշյալ դամբարանի փոխարեն…
Նորատիպ մյուս թղթադրամներից դեռ չեմ տեսել, բայց որ անկեղծ ասեմ` արդեն վախենում եմ տեսնել...»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,518
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234