Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ծավալները խորանարդ մետրի փոխարեն հեկտարներով են գրանցել. «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության ապօրինությունները
Gohar Vardanyan
315 դիտում
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել:
Մասնավորապես, նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ՀՀ ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքից և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու դիտավորությամբ, անձամբ, ինչպես և կազմակերպության մյուս աշխատակիցների ներգրավմամբ, խախտել են հիշյալ որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2019 թվականների ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:
Առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հետկարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից: Ջրամատակարարման արդյունքում առաջացած 35 տոկոս բնական կորուստների ծավալները ընկերության տնօրինությունը հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին:
Այդ տվյալները ներառելով էլէկտրոնային մատյաններում և փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները՝ բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել են ընդհանուր 654.800.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել են ծանր հետևանքներ:
Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացու օրը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
Gohar Vardanyan
1 րոպե
763
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամա և Արփի VS աշխատանքային այցեր/սթրեսներ. Աննա Հակոբյան
Gohar Vardanyan
1 րոպե
755
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Հայաստանից եմ, Ստեփանակերտից. Ռուսական «Առաջին ալիքի» հատուկ անդրադարձը արցախցի երգիչ Միշա Գրիգորյանին
Gohar Vardanyan
1 րոպե
706
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234