Հասարակություն
Դժգոհություններ` Ալավերդու տարածքում հիմնանորոգվող միջպետական ճանապարհից
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
Արդեն մի քանի տարի է, ինչ նորոգման փուլում է Վանաձոր-Բագրատաշեն Վրաստանի սահման ավտոճանապարհը: Որոշ հատվածներում այն ամբողջությամբ ավարտված է, որոշ հատվածներում էլ լայն թափով ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում: Ալավերդիով անցնող ճանապարհը, որը եւս ներառված է միջպետական ճանապարհի հիմնանորոգման մեջ, շուրջ 5 ամիս գտնվում է քարուքանդ վիճակում: Ճանապարհի այդ հատվածով երթեւեկելը իսկական պատուհաս է դարձել ոչ միայն ալավերդիցների, այլ նաեւ Ալավերդիով անցնող բոլոր վարորդների համար, գրում է Armtimes com-ը:
Ավելի քան 5 ամիս առաջ նորոգման նպատակով ասֆալտի շերտը հեռացնելուց հետո ճանապարհն էլ ավելի անանցանելի է դարձել: Նույն քարուքանդ վիճակն է նաեւ քաղաքի գլխավոր երկու կամուրջների վրա: Քաղաքի ճանապարհների ու աշխատանքների դանդաղ ընթացքի մասին ալավերդցիները բազմիցս են բարձրաձայնել՝ օգտագործելով հնարավորր բոլոր հարթակները: Երեկ էլ արդեն Բաղրամյան թաղամասի վարորդներն են բողոքի ակցիա իրականացրել՝ պահանջելով արագացնել աշխատանքները:
Ալավերդու բնակիչ Սեւակ Մարտիրոսյանն ասում է, որ բարձիթողի վիճակ է տիրում, իսկ աշխատանքները կատարող կազմակերպությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում՝ անհանգստություն ու վնասներ պատճառելով ալավերդցիներին. «6 ամիս համբերել ենք, բայց մարդկանց համբերության բաժակը արդեն լցվել է, էլ համբերելու տեղ չկա»,-ասաց նա:
Մեկ այլ վարորդ էլ առաջարկեց պատասխան լսելու փոխարեն մեքենան նկարել, որն արդեն փոսերի պատճառով ամբողջությամբ շարքից դուրս է եկել. «Ոչ ամորտիզատոր կա, ոչ բան կա, հմի խոստացան, թե 2 օրից կսկսեն, բայց եթե 2 օրից չսկսեն՝ նորից ենք բողոքի ակցիաներ անելու»:
Վարորդների կրած ֆինանսական կորուստների կամ բնակչությանը պատճառվող անհարմարությունների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, ասում են վարորդներն ու պնդում, որ ժամանակից շուտ ասֆալտի շերտի հեռացումը սխալ հաշվարկի արդյունք էր միայն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,518
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
234
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
282
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
233