Հասարակություն
Երևանի երաժշտական հատուկ դպրոցի մանկավարժներին 50 միլիոն դրամ կտրամադրեն
Gohar Vardanyan
1 րոպե
299 դիտում
Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հավելյալ աշխատանքի դիմաց։ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի մանկավարժները կառավարությունից 1–ական մլն դրամ կստանան։
Այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Գումարը տրամադրվում է Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների միջոցով իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի ընդհանուր ֆոնդը 50 մլն դրամ է։ Մանկավարժները 1 մլն դրամի դիմաց պարտավորվում են տարվա ընթացքում այցելել 30 ուսումնական հաստատություն`Հայաստանի յուրաքանչյուր մարզում 3-ական դպրոց: Մեկ ուսումնական հաստատություն այցելության գումարը հաշվարկված է 33 300 դրամ, որի մեջ ներառված է ճանապարհածախսը, կտավների, մոլբերտների, երաժշտական գործիքների և այլ անհրաժեշտ ուսումնական պարագաների տեղափոխության ծախսերը, օրապահիկը, գիշերակացի գումարն ու բուն աշխատանքի վարձատրությունը` առանց հարկերի ու տուրքերի:
Դրա համար կառավարությունը որոշեց ծրագրին հատկացված 50 մլն դրամից բացի ևս 10 591 700 դրամ լրացուցիչ փոխանցել` հարկերն ու տուրքերը վճարելու համար։
Ծրագրի իրականացման համար 2018թ–ին հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի ներկայացրած ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,518
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
234
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
282
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
480
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
233