Հասարակություն
Ինչո՞ւ մինև հիմա չի նորոգվել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը. վարչապետը՝ սպորտի նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
323 դիտում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:
Նա ասաց՝ առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում. «Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չենք արել դա»,- հարց ուղղեց Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
«Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեսքանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Նա նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այս թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն ու գումարային տեսքի հարցով բանակցություններն առաջ տանեն. «Սա իրականում առաջնահերթ հարցերից է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի: Վարչապետի խոսքով` այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,518
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234