Հասարակություն
ՊՎԾ պետի տեղակալը Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների և իր ունեցվածքի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
440 դիտում
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքը քավոր-սանիկական հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
«Փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, բայց քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ունենայի, կբարձրաձայնեի այդ մասին»,- ասաց Քարամյանը։
Նա նշեց, որ նախկինում աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում, և Գասպարյանի հետ «փոխադարձ հարգալից» հարաբերությունները հորդորեց դիտարկել այդ համատեքստում։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց է ՊՎԾ պետի տեղակալը հայտարարագրել 32 մլն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, ինչին պաշտոնյան պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցավծքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Gohar Vardanyan
1 րոպե
1,518
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
236
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
283
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
481
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
234