Հասարակություն
Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Gohar Vardanyan
1 րոպե
348 դիտում
Ապրիլի 25-ին` ժամը 23:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գլխավոր գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք, մոտակայքում գտնվող էլեկտրական սյան վրա կան կախված էլեկտրական լարեր. տուժածներ չկան:
Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
564
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Դվին» ռեստորանային համալիրում անցկացվում է օրենքով գող Պզոյի դստեր հարսանիքը. irakanum. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,371
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
252
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
300
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
520
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
248