Քաղաքականություն
Ովքե՞ր են հակահեղափոխականները. հանրապետականնե՞րը, Քոչարյանե՞նք. Վարդան Հարությունյան
Gohar Vardanyan
1 րոպե
273 դիտում
Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ է խոսվում հակահեղափոխության մասին։ Իսկ ովքե՞ր են հակահեղափոխականները. հանրապետականնե՞րը, Քոչարյանե՞նք։ Երևի։ Այս մարդկանց հակահեղափոխականությունը բնական է։ Նրանք կուզենային, որ չլիներ այս հեղափոխությունը, կցանկանային, որ այն տապալվեր։ Բայց արդյո՞ք այսօր նրանք այնքան ուժեղ են, որ կարողանան կասեցնել մեր այս ընթացքը։ Նման ուժ, կարծում եմ, նրանք չունեն։ Նրանց ոտքի տակից հողը վաղուց գնացել է։ Նրանք դեռ իրենց իշխանության տարիներին էին ժամանակավրեպ, այսօր՝ առավել ևս։ Բայց հաջողելու հույսը չեն կորցնում, որովհետև գիտեն, իրենց գործում ունեն մի լուրջ դաշնակից։ Այդ դաշնակիցն այսօրվա իշխանության մեջ է։ Իրական հակահեղափոխությունն այսօրվա իշխանության մեջ է, իշխանության միջանցքներում է, նոր իշխանավորների ուղեղներում է։ Մեր նոր չինովնիկը պետք է լիներ հեղափոխության ծնունդ ու հեղափոխության արդյունք։ Նա պետք է նոր մարդ լիներ։ Էդ որ ասում ենք նոր Հայաստան, նկատի ունենք ոչ թե վերանորոգված, վառ ու նոր գույներով ներկված լոզունգային երկիր, այլ՝ առաջին հերթին նոր մտածողությամբ օժտված չինովնիկներ՝ վարչապետից մինչև համատիրության աշխատակից ու հարկային տեսուչ։ Սա է նոր Հայաստանը և սա է հեղափոխությունը։ Սրա փոխարեն՝ մի քանի ուրախացնող բացառություններով հանդերձ ունենք հեղափոխության տրամաբանության մեջ չտեղավորվող, այդ տրամաբանությունից դուրս գտնվող չինովնիկների մի կուռ բանակ, որ արգելակում, խանգարում ու ձախողում է։ Տեսեք. անօրինական հարստացման դեմ պայքար չկա։ Չկա նաև նման պայքար սկսելու աչքի զարնող ցանկություն ու խոստում։ Անցումային արդարադատությունն արդեն անցած էտապ է։ Տպավորություն է (տա Աստված՝ սխալվեմ), թե ամենաբարձր աշխատասենյակներում վճռել են՝ եղածը եղել է ու անցյալին անդրադառնալու կարիք չկա։
Մեզ ժառանգվել են վերջնականապես քայքայված, շատ դեպքերում՝ արդեն վերականգնման ոչ ենթակա ճանապարհներ։ Տարիներով մարդիկ, հայտնի մարդիկ՝ պատգամավորներ ու նախարարներ գերհարստացել են՝ ճանապարհաշինության, ճանապարհավերանորոգման, Հյուսիս-Հարավ մայրուղու և շինարարական այլ ծրագրերի վրա դրված գումարները գրպանելով։ Չենք լսել, թե գնացել ու թակել են սրանց դռները կամ գնալու ու թակելու են։ Ու գլխիկոր ջարդում ենք այդ ճանապարհներին մեր մեքենաները։
ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն, Ներքին գործերի համակարգը, դատախազությունը, դատավորները, բոլորն էլ իրենց տեղերում են՝ գոհ ու երջանիկ։ Երեկ պետք էր բռնել՝ բռնում էին, պետք էր գործ սարքել՝ սարքում էին, այսօր պետք չի՝ չեն անում, վաղը պետք կլինի՝ կանեն։ ՊՎԾ համակարգում, նոր է պարզվում, տեղավորվել են մարդիկ ումից առաջին հերթին էր պետք հաշիվ պահանջել ու կիլոմետրերով հեռու պահել կառավարության շենքից։ Բայց հենց այսպիսիներն են դառնում ղեկավարներ։ Հարց է ծագում, ի՞նչ սկզբունքով են հանգուցային ոլորտներում չինովնիկներ ընտրել ու ընտրում։ Ինչո՞ւ են հենց նրանց ընտրում։
Հակահեղափոխությունն սնվում է մեր սխալ քայլերից, մեր քայլերի բացակայությունից կամ մեր կիսաքայլերից։ Իսկ մենք՝ միամիտներս, հանրապետականի գրասենյակում ենք հակահեղափոխական փնտրում»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
188
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
261
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
202